Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

am en es ru
naxagahe-hrajesti-handipoum-e-ounecel-hayastanoum-argentinayi-despani-het

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով: Ինչպես տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի և Արգենտինայի միջև փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար:

Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումը՝ զրուցակիցները նշել են, որ այդ գործում մշտապես իր մեծ ավանդն է ունեցել և ունի արգենտինահայ համայնքը:

Դեսպան Ուռիոլաբեիտիան նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և շարունակելու է մնալ որպես մեր երկրի լավ բարեկամը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ