Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ ՉԺՀ կազմավորման տարեդարձի առթիվ

am en ru
naxagahe-snorhavorakan-ouxerc-e-hxel-si-cinpinin-cjh-kazmavorman-taredarci-artiv

Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ:

«Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացումը ու փոխշահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում:

Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը Ձեր առաջադրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը տարբեր բնագա­վառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ