Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Նախագահի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

am
naxagahi-hramanagrov-nor-datavor-e-nsanakvel

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով Էդգար Կարապետյանը նշանակվել է  Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանին նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ