Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը

es am
naxagahi-kin-linele-hajeli-e--bayc-patasxanatou-xostovanoum-e-noune-sargsyane

Sputnik Արմենիայի նոր` «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում Նանա Մարտիրոսյանը Նանա Մարտիրոսյանը զրուցել է նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

– Դժվա՞ր է նախագահի կին լինել։

– Բոլորովին դժվար չէ, ընդհակառակը՝ հաճելի է, պատասխանատու և կարևոր, սակայն դժվար չէ։

Իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել Արմենի նախագահ դառնալով։ Նա ֆիզիկոս էր, երբ ամուսնացանք, հետո՝ դիվանագետ, վարչապետ, գործարար, իսկ հիմա՝ հանրապետության նախագահ։ Նա չի փոխվել, և ես էլ նույնն եմ, նույն Նունեն՝ Արմեն Սարգսյանի կինը, Վարդանի և Հայկի մայրը, Սավաննայի, Արմենի և Գաբրիելի տատիկը։ Ունեմ բազմաթիվ ընկերների և ծանոթների շրջանակ, զբաղմունքների երկար ցանկ։ Ինչպես Արմենը, ես նույնպես սիրում եմ թատրոն, արվեստ, երաժշտություն և սպորտ։ Սիրում եմ եփել ու թխել, սիրում եմ բույսեր, ծաղիկներ ու կենդանիներ։ Մեր կյանքի տարբեր՝ դժվար ու հեշտ էտապներում այս ամենը նույնն է եղել։ Ես մնացել եմ նույնը՝ թե՛ որպես ֆիզիկայի դասախոսի կին, թե՛ որպես Հայաստանի նախագահի կին։

– Շարունակու՞մ եք նախաճաշ պատրաստել նրա համար։

– Շատ սիրով պատրաստում եմ։ Եվ ոչ միայն նախաճաշ։ Չեք նկատե՞լ, որ տհաճությամբ եփված կերակուրները երբեք համով չեն լինում։ Կիրակնօրյա ընտանեկան նախաճաշը հաճելի ավանդույթ է մեր ընտանիքում։ Լոլիկով ձվածեղը համար մեկ ընտրությունն է կիրակնօրյա նախաճաշին, որն ավելի տոնական է դառնում, երբ մեզ միանում են թոռնիկները։

– Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ ավելի անփորձ ու քաղաքական ընտանիքներին։

Քաղաքական, թե ոչ քաղաքական բոլոր զույգերին իմ համեստ խորհուրդն է` իրար սիրելուց բացի, իրար հարգել, որից հարաբերությունը կշահի, նաև՝ որպեսզի ժամանակ տրամադրեն իրար հետ զրուցելու և իրար լսելու։ Թե՛ ամուսինները և թե՛ կանայք կարիք ունեն, որ իրենց լսեն։ Դա չի կարելի արհամարհել։

Ավանդորեն, մեր հայկական կենցաղում, ուժեղ տղամարդը ընտանիքի ղեկավարն է։ Բայց հայ կինը տոկուն է և խելոք։ Սա հիանալի հավասարակշռություն է ստեղծում հայկական ընտանիքներում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ