Նախարարը Արմավիրում ծանոթացել է ոռոգման խնդիրներին

am
naxarare-armaviroum-canotacel-e-orogman-xndirnerin

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  ՏԿԵ ջրային կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ օգոստոսի 3-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու ոռոգման ջրամատակարարման կազմակերպմանը և  ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին: Նախարար Պապիկյանը շրջել է մարզի համայնքներում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող գյուղացիների հետ զրուցել  ոռոգման  աշխատանքների , բերքի իրացման խնդիրների  շուրջ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Մարզային այցի շրջանակում նախարարը  եղել է «Արմավիր» ջրօգտագործող  ընկերության սպասարկման տարածքում, պատասխանատուների հետ քննարկել ջրամատակարարման բարելավմանը և ջրակորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանը նշել է, որ ոռոգման ջրամատակարարման ոլորտն այն ոլորտներից է, որտեղ առկա  խնդիրները բազմաթիվ են, բողոքները  սպասարկող ընկերություններից՝ շատ, սակայն հետևողական և սրտացավ  աշխատանքի,կադրային ճիշտ քաղաքականության արդյունքում ժամանակի ընթացքում դրանք կլուծվեն: «Մենք լիահույս ենք, որ համատեղ աշխատանքով կլուծենք խնդիրները»,-նշել  է նախարարը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ