Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Նախարարն աշխատանքի է հրավիրում

es am
naxararn-asxatanqi-e-hraviroum

ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը facebook սոցիալական ցանցի իր էջի միջոցով աշխատանքի է հրավիրում մի շարք մասնագետների:

Նախարարի հայտարարության մեջ, մասնավորաբար, գրված է.


- Փնտրում եք ամենապատվաբեր աշխատանքն աշխարհու՞մ.
- ցանկանու՞մ եք մասնակցել մեր բոլորի երազած hայրենիքի կայացմանն ու զարգացմանը.
- պատրա՞ստ եք վերցնել պատասխանատվություն, հանդես գալ նախաձեռնություններով, լինել առաջատար, սովորել ու սովորեցնել, գիշեր-ցերեկվա աշխատանքով լծվել մեր բոլորի հայրենիքի շենացմանն ու հզորացմանը.
- տիրապետու՞մ եք ռուսերեն և անգլերեն լեզուներին, ունե՞ք համակարգչային բազային գիտելիքներ.
- բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական Հայաստանի զարգացմանը գործնական աջակցություն ցուցաբերելու

Ձեր եռանդով միացե՛ք մեր թիմին հետևյալ ուղղություններով՝

1. տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափեր, դրանց աջակցություն
2. ռազմարդյունաբերություն
3. թվայնացում

Մեզ անհրաժեշտ են հետևյալ մասնագետները.
- միջազգային վաճառքի մասնագետներ
- տեխնիկական առաջադրանքների մասնագետներ
- ծրագրերի/պրոյեկտների ղեկավարներ
- պայմանագրերի մասնագետներ (իրավաբաններ)
- միջազգային կապերի մասնագետներ
- գնումների մասնագետներ
- ֆինանսների մասնագետներ
Խնդրում եմ Ձեր CV-ն ուղարկել էլ փոստի հետևյալ հասցեով՝ hr@mtcit.am»,- այսպես է ավարտում իր գրառումը նախարարը:

Վերջում հիշեցնելով՝ դիմումների վերջնաժամկետը մարտի 30-նն է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ