Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Նախարարություններում մասսայական կրճատումներ չեն պլանավորվում. փոխվարչապետ

am
naxararoutyounneroum-massayakan-krjatoumner-cen-planavorvoum-poxvarcapet

«Այս պահին դեռ հայտնի չէ, թե նախարարությունների կրճատումից հետո քանի փոխնախարար կկրճատվի»: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Գնահատալու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում կատարել փոխնախարարները, թերբեռնվա՞ծ, թե՞ գերբեռնված են եղել և ըստ գործառույթների էլ՝ կհստակեցվեն՝ քանի փոխնախարարներ են լինելու»,- ասաց  Ավինյանը:

Փոխվարչապետը նաև ընդգծեց, որ առաջիկայում մասսայական կրճատումներ չեն պլանավորվում. ««Աշխատատի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակներում մենք որոշ միջոցառումներ նաև նախաձեռնելու ենք այն քաղծառայողների համար, որոնք  դուրս են մնալու քաղծառայության համակարգից»:

Ավելին՝ տեսանյութում:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ