Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Նախազգուշացնում եմ, բարձրացրե՛ք իմ աշխատակիցների աշխատավարձերը. Մեսչյան

am
naxazgousacnoum-em--barcracreq-im-asxatakicneri-asxatavarcere-mescyan

Դանակով կտրվում է ամեն ինչ, առանց հաշվի առնելու իրավիճակն ու պայամանները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի աշխատանքների վերաբերյալ հնչած քննադատություններին:

Մեսչյանի դիտարկմամբ, դա երբեմն բավական զարմանալի է՝ «սկսած աշխատավարձերի հարցից վերջացրած նրանով, որ քաղաքապետարանը խոչընդոտում է ներդրումային ծրագրերը, ուշացնում է շինարարության թույլտվությունները»:

«Մեր հասցեին լուրջ մեղադրանքն են հնչում: Ըստ երևույթին, դրանց համար մի փոքր հիմքեր կան: Բայց որպես Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ պետք է ասեմ, որ մենք անում ենք ամեն հնարավորը, այսօր ավելին անել պարզապես չենք կարող: Խոսվում է այն մասին, թե ինչո՞ւ համակարգային փոփոխություններ չեն արվում: Դրանք սկսում են օրենքի փոփոխություններով, օդից չեն գալիս: Օրենսդրական դաշտում շատ տխուր վիճակ է: Օրինակ, մենք մասարդների վերաբերյալ շատ հետաքրքրիր ծրագիր մշակեցինք: Ինչո՞ւ մինչ օրս ոչ մի մասարդի համար շինարարական թույլտվություն չենք տվել: Որովհետև մենք վա՞տ ենք աշխատում: Ո՛չ: Որովհետև բնակիչների հարյուր տոկոսի ստորագություն և համաձայնություն է պահանջվում ծրագիրն իրագործելու համար: Երևանում այդպիսի շենք գիտե՞ք, որտեղի բնակիցչներից կարելի է հարյուր տոկոսի ստորագրություն հավաքել: Չեմ կարծում… Կա ծրագիր, միտք, մոտեցում, բայց չկա օրենք, կամ կա օրենքը, որը խոչընդոտում է ծրագրի իրագործումը: Ուրեմն, եկեք սկսենք օրենսդրական դաշտը կարգի բերելուց»,- ասաց Մեսչյանը:      

Վերջինս նշեց, որ դիմել են օրենքի փոփոխության համար, որպեսզի ծրագիրն իրագործելու համար պահանջվի գոնե բանկիչների 2/3-ի ստորագրությունը: Կան շատ ծրագրեր, որոնք քաղաքապետարանը ցանկանում է ակտիվ շրջանառության մեջ դնել, սակայն դրանք խոտընդոտվում են օրենքներով:

«Այս հարցում մեզ պետք է օգնի Երևանի ավագանին, որը, որպես մայրաքաղաքի բնակիչների ներկայացուցչական մարմին, ամենակարևոր ստրատեգիական հարցերում պետք է տեր կանգնի քաղաքին ու մեզ: Ամեն ինչ պետք է տրամաբանական որոշակի սահմաններում լինի: Իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցներն աշխատում են մինչև ուշ գիշեր և հեռուսատատեսությամբ իրենց աշխատանքի կամ աշխատավարձի մի քանի կոպեկ ավելացման կամ չավելացման վերաբերյալ անդուր արտահայտություններ են լսում… Դա, ճիշտն ասած, ազնիվ չէ: Մի բան պետք է ասեմ, չզարմանաք: Եթե մոտ ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ապա ժամը 6-ին բոլորին տուն եմ ուղարկելու: Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատանքի վայրում չի լինի: Էլ չեմ խոսում շաբաթ-կիրակի օրերի մասին… Սա կարող եք ընդունել որպես նախազգուշացում: Ինչո՞ւ: Որովհետև այն աշխատավարձը, որը ստանում են այդ աշխատանքը կատարող մարդիկ, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, հավատացեք ինձ: Աշխատավարձերի հետ կապված շատ տգեղ խոսակցություններ են ծավալվում վերջերես: Եթե արդեն իսկ բարձրացած տարբերակով քաղաքապետի աշխատավարձը մոտավորապես հավասեր է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, ապա ի՞նչն է խնդիրը: Մեզնից ոչ մեկը չի եկել քաղաքապետարան հարստանալու համար: Մենք իսկապես փորձում ենք ինչ-որ չափով օգտակար լինել քաղաքին: Եվ մենք ինչ-որ չափով պետք է ձեզնից բարոյական աջակցություն պահանջենք»:   

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ