Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Նախիջևանի հատվածում կրակոցը եղել է ոչ թիրախավորող. նախարար

am en es ru
naxijeani-hatvacoum-krakoce-exel-e-oc-tiraxavorox-naxarar

Մեկ զինծառայողի, մեր մեկ գործընկերոջ մահը անվերականգնելի է և բարոյապես ազդում է բոլորիս վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցումա սաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Վերջինս նշեց, որ զինծառայողների շրջանում մահվան դեպքերը որոշակիորեն նվազել են, բայց նաև առկա են որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել մեր զինծառայողի հոգեվիճակը: Ըստ նախարարի՝ պետք է ավելի շատ աշխատանք տարվեր, իսկ հնաձնարարությունները տրված են:  

Սահմանին տիրող իրավիճակի մասին նախարար Տոնոյանն ասաց. «Որոշ մասերում վերահսկելի լարվածություն կա, բայց անհանգստանալու կարիք չկա, կատարվում են զուտ ինժեներական աշխատանքներ: Երկկողմանի փորձում են դադարեցնել»:

Նախիջևանից հայկական բնակավայրի ուղղությամբ նախօրեին հնչած կրակոցի մասին էլ նախարարն ասաց, որ կրակոցը ոչ նպատակային է եղել: «Կրակոցը եղել է ոչ թիրախավորող: Մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատվել հարևանի՝ Նախիջևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»: Տոնոյանը ընդգծեց, որ խոսքը վարչապետ Փաշինյանը նշած օպերատիվ կապի մասին է:   Նախարարը մանրամասնեց, թե ինչպես է հաստատվում օպերատիվ կապը՝ «դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդավորված կապ է:  Խոսոմ ենք ոչ անմիջապես, այլ նշանակված պաշտոնյաների միջոցով: Սա շատ դրական, նորմալ գործընթաց է»:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ