Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Նախիջևանի հետ շփման գծում Ադրբեջանը առաջ է տվել իր դիրքերը. հայտարարեց Դավիթ Շահնազարյանը

am
naxijeani-het-spman-gcoum-adrbejane-araj-e-tvel-ir-dirqere-haytararec-davit-sahnazaryane

Նախկին իշխանությունների օրոք ստորագրվեց ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագիրը, որտեղ պրեամբուլայում ամրագրված են Հելսինկյան միջազգային ակտի սկզբունքներից երեքը՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Այս փաստաթուղթը ստորագրվել է ԵՄ անդամ բոլոր 28 երկրների կողմից», ասս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը.

Վերջինս ներկայացրեց ԵՄ դիրքորոշումը, այն է: «Ադրբեջան-ԵՄ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելու դեպքում, այդ փաստաթղթում անվերապահորեն պետք է ամրագրված լինեն այս 3 սկզբունքները: Այդ մասին դեռևս այս տարվա վաղ գարնանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ինձ և ուրիշների ասել էին, որ ՀՀ իշխանությունների հետ կա նման պայմանավորվածություն: Ադրբեջանն այս տարի ԵՄ-ի հետ բանակցություններ էր վարում՝ նման փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ, բանակցությունները ավարտվել են կամ շատ մոտ են ավարտվելուն, և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանները, որոնք պնդում էին որ այդ երեք կետերն անպայմանորեն պետք է տեղ գտնեն փաստաթղթում, հիմա ուղղակիորեն ասում են, որ այլ ձևակերպումներ են լինելու: Սա արդեն շատ մեծ կորուստ է, և այս կառավարության՝ Եվրոպայի հետ հարաբերություններում խոշորագույն պարտություն է»,-նկատեց բանախոսը:

Վերջինս իշխանություններին կոչ արեց՝ քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, փորձեք ինչ-որ բան անել, որպեսզի հետո: «Չբողոքեք, թե Եվրամիությունը կրկնակի ստանդարտներով է առաջնորդվում և չմեղադրեք ԵՄ-ին, ինչպես այսօր ամբողջ աշխարհին եք մեղադրում: Դեռ ժամանակ կա, փորձե՛ք»,- ասաց Շահնազարյանը՝ միաժամանակ հավելելով. «Վստահ եմ՝ չեն էլ փորձելու, քանի որ սա մտնում է իրենց քաղաքականության մեջ»:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ելույթից հետո երկու օր անց` Դուշանբեում, տեղի ունեցավ Փաշինյանի «պատմական» հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո իշխանությունների կողմից հայտարարվեց, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ պետք է խստորեն պահպանվի հրադադարի ռեժիմը և օպերատիվ կապ հաստատվի: Շահնազարյանը նշեց, որ տարբեր առիթներով ներկայիս իշխանությունները դա ներկայացնում էին որպես մեծագույն նվաճում: Նշեց՝ 2 հարց կարող էր լինել, որոնք այդ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը պետք է քննարկեր Ադրբեջանի ղեկավարի հետ:

«Հարցերից առաջինը` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի օրակարգն է, կապված շփման գծում միջոցառումների հետ: Երկրորդը՝ ռազմագերիների փոխանակման հումանիտար հարցը: Սկզբում փորձում էին ներկայացնել, թե այժմ շփման գծում առկա հանգիստ վիճակը արդյունք է Դուշամբեյում ձեռք բերված պայմանավորվածության, ոչ թե 94թ.-ի զինադադարի և 95-ի եռակողմ փաստաթղթերի արդյունք»,- ասաց Շահնազարյանը:

Նա ընդգծեց, թե այդ հանդիպումից ինքը շատ մտահոգվել է, քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ խաղաղություն պահպանելը, իսկ դիվանագիտության մեջ, եթե թշնամին առաջարկում է մի բան, ինչը քեզ է ձեռնտու, ուրեմն՝ այդտեղ ծուղակ կա: Եվ կարճ ժամանակ անց իր համար պարզ է դառնում, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Նախ հիշեցրեց, նոյեմբերի 6-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի արած հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատումից հետո, Ադրբեջանը կառուցողական է դարձել: Նախարարի խոսքից տարակուսած՝ Շահնազարյանը հիշեցրեց, որ այդ ընթացքում նույն «կառուցողական» Ադրբեջանը մեկը մյուսի հետևից կոշտ հայտարարություններ էր հնչեցնում:

«Ադրբեջանի նախագահն իր հերթական խիստ անընդունելի հայտարարություններով հանդես եկավ, որտեղ ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանը համարեց Ադրբեջանի մարզ, ու խոսեց «օկուպացված» տարածքներից դուրս գալու մասին»:

Ապա հավելեց, թե նախարար Տոնոյանը ճիշտ է արել «կառուցողական» բառն օգտագործելով, բայց այն բոլորովին այլ իմաստ ունի, իսկ դա հետևյալն է. այսօր Ադրբեջանը Նախիջանի սահմանի մոտ զբաղված է ճանապարհների կառուցմամբ: «Նախիջևանի հետ շփման գծում Ադրբեջանը առաջ է տվել իր դիրքերը»,-հայտարարեց փորձագետը՝ հիշեցնելով ՊՆ այն հայտարարությունները, համաձայն որոնց, Ադրբեջանը ոչ թե բարձունքներ է գրավել, այլ դա եղել է սահմանի՝ իրենց հատվածում: «Երբ իրենց բացատրվեց, որ նման սահման գոյություն չունի, քանի որ դեռ ԽՍՀՄ տարիներին սահմանագծում տեղի չի ունեցել ու սահմանի մասին խոսելն անիմաստ է, դրանից հետո տոնայնությունը փոխվեց»:

Սակայն բանախոսը շարունակեց՝ հիշեցբնելով վերջերս ՊՆ-ի կողմից արված հայտարարությունը. «Այո, եղել է Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում, բայց չեզոք գոտու ՝ իրենց հատվածում: Փորձեք հասկանալ, թե սա ի՞նչ է նշանակում: Նախ, չկա չեզոք գոտի, չկա սահման, կա միջդիրքային տարածք, որը սկսած մայիսից էապես կրճատվել է: Իսկ արդեն սեպտեմբերից սկսած Ադրբեջանի՝ Նախիջևանում տեղակայված զինված ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են մի քանի անգամ, ավեին, քան այն 800 հեկտարն է, որի մասին բազմիցս խոսվեց՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո»:

Փաստորեն, Դուշամբեի հանդիպումից հետո, Շահնազարյանի տեղեկացմամբ, նախիջևանյան դիրքերում, որոնք առաջ էին տրվել սեպտեմբերի 27 –ից հետո, Ադրբեջանը կառուցել է ճանապարհներ, որոնցով ապահովվելու են ադրբեջանական դիրքերի կենսունակությունը: Արդեն գնդակոծվել են Զանգակատուն ու Արենի գյուղերը: «Ահա, թե ինչի՞ համար էր պետք Դուշամբեի պայմանավորվածությունը»,- ասաց Շահնազարյանը եզրահանգելով՝ ՊՆ նախարար Տոնոյանը՝ Ադրբեջանին տրված «կառուցողական» բառի փոխարեն, ճիշտ կաներ օգտագործեր «շինարարական» բառը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ