Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Նախիջևանի կրակոցների հետևում երևում են Էրդողանի ականջները. Վերանյան

am
naxijeani-krakocneri-heteoum-ereoum-en-erdoxani-akanjnere-veranyan

Նախիջևանի կրակոցների հետևում երևում են Էրդողանի ականջները: Անկարան զորքեր է կուտակում Սիրիայի սահմանին, փորձում է ճեղքել Վաշինգտոնի հովանու ներքո գործող Արևելյան Միջերկրականի Հունաստան-Իսրայել-Կիպրոս էներգետիկ առանցքը՝ Կիպրոսի ԲՏԳ-ում ապօրինի գործողություններով, սրում ա իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ։ Այս մասին նշում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանն՝ ընդգծելով, որ այս ամենը նաև Արևմուտք-Թուրքիա հակասությունների հետևանք են։ ծ

«Ս-400 համալիրների մատակարարումը խորացնելու ա տարաձայնությունները ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, խոսում են ՆԱՏՕ-ում Անկարայի դերի վերանայման մասին: ԵՄ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների կապակցությամբ։

Հիշեցնեմ, որ ԵՄ շահագրգռված է Արևելյան Միջերկրականի բնական գազի պաշարներով, նախատեսվում է մինչև 2025թ. ավարտել EastMed գազամուղը, որը գազը Իսրայելից Կիպրոսի ու Հունաստանի տարածքով կհասցնի Եվրոպա (Իտալիա): 

Ինչու նաև Նախիջևան ու Հարավային Կովկաս, քանի որ Արևմուտքում այսօր առավել մեծ ուշադրություն են դարձնում տարածաշրջանին՝ նվազեցնելու Անկարայի, Մոսկվայի ազդեցությունը։ Դրան գումարվում է նաև տարածաշրջանում Թեհրանի զսպման Վաշինգտոնի ջանքերի ակտիվացումը։

Հ.Գ. Մտնում ենք Թուրքիայի կղզիացման ակտիվ փուլ, արդյունքում Թուրքիան դառնալու է ավելի ագրեսիվ, անկանխատեսելի...»,- նշել է նա: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ