Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Նախկին լավ ավանդույթը պետք է շարունակվի. Հայկ Մարությանը սահմանապահ զորամասեր` զինծառայողների ծնողների այցի մասին (լուսանկարներ)

am
naxkin-lav-avandouyt-e-petq-e-sarounakvi-hayk-maroutyane-sahmanapah-zoramaser-zincarayoxneri-cnoxneri-ayci-masin

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է շարունակական:

«Շատ լավ ավանդույթ է, որը դրվել է տարիներ առաջ ու այն պետք է շարունակվի և՛ հիմա, և՛ ապագայում, անկախ նրանից` ով է լինելու քաղաքապետը: Սա այն ծրագիրն է, որը չի կարող կանգ առնել: Սա ամենափոքրն է, ինչ կարող է համայնքն անել իր զինվորների ու նրանց ծնողների համար», - ընդգծել է Հայկ Մարությանը:

Նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին կարևորելով ծրագիրը՝ ընդգծել է, որ այն յուրօրինակ ուժ ու վստահություն է տալիս հայրենիքի պաշտպաններին:

«Այս ծրագիրն ամրապնդում է ծնողի և զինծառայողի կապը: Զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրանում է, տրամադրությունը բարձրանում է, իրենք հասկանում են, որ ուշադրության կենտրոնում են, կարոտը մի քիչ ավելի է պակասում»,- նշել է Դավիթ Տոնոյանը: 

Ուղևորության ընթացքում ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված բարձրակարգ ավտոբուսներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում կան նաև բուժաշխատողներ:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ