Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ո՞ր երկիրն է լավագույնը գինու սիրահարների համար

am en es ru
nazvana-samaa-lucsaa-strana-dla-lubiteley-vina

Lastminute.com առցանց ճանապարհորդական ծառայության մասնագետները կազմել են գինու սիրահարների համար լավագույն երկրների ցանկը: Արդյունքում Իտալիան գերազանցել է Ֆրանսիայի ճանաչված գինեգործներին:

 

Փորձագետները վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել մի քանի չափանիշ: Դրանք են՝ խաղողի այգիներ այցելելու հնարավորությունը, այնտեղ մեկնելու և կեցության արժեքը, արտադրանքի համտեսումը և վաճառքի ցուցանիշները: Պարզվել է, որ նման թեմատիկ տուրերը դեպի Իտալիա առավել հասանելի են աշխարհի տարբեր երկրների ճանապարհորդների համար: Turizm.ru-ի փոխանցմամբ, զբոսաշրջիկների համար 21 մարզում կազմակերպվում են գինու համտեսման ավելի քան հազար ծրագրեր:

Վարկանշային աղյուսակում Ֆրանսիան երկրորդ տեղն է զբաղեցրել: Գինեգործները բացատրել են, որ իրենց երկրում խաղողի աճեցման հմար նախատեսված ավելի քիչ տարածքներ կան, և նրանց արտադրանքը մոտ մեկ եվրոյով ավելի թանկ է, քան Իտալիայինը: Ցանկում երրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ