Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ներդրումները պակաս են, ոչ թե պակասել են․ նախարար

am
nerdroumnere-pakas-en--oc-te-pakasel-en-naxarar

Հարկային օրենսգրքում 2 փոփոխություն կա, որն ուղղված է ներդրումային գրավչությունը բարձրացնելուն. շահութահարկի երկարաժամկետ նվազեցման և եկամտահարկի նվազեցման դրույթները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիակայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Գաղտնիք չէ, որ ցանկացած ներդրում կատարվում է շահույթի ակնկալիքով: Այսինքն, եթե եկամտահարկը ներդրողի ծախսի մի մասն է, քանի որ երբ կան անվանական աշխատավարձեր և դրանից վճարվող եկամտային հարկեր, եթե եկմտահարկերը անցյալ տարիներին միջին հաշվով 26 տոկոս են եղել, ասում ենք, որ եկող տարի  պետք է լինի 20, աստիճանաբար իջնի մինչև 20, ասում ենք, որ ներդրողի ծախսերը այդ մասով էապես կրճատվելու են: Ասում ենք՝ նվազելու են շահութահարկի դրույքաչափերը, համապատասխանաբար ավելանալու է տրամադրության տակ մնացող շահույթը: Օտարերկրյա ներդրողների համար նվազեցվում է նաև շահաբաժինների դրույքաչափը՝ 10-ից 5»,- ասաց Խաչատրյանը:

Վերջինս հավելեց, որ սա այն խթանն է, որը նպաստելու է, որ ներդրողներն ավելի մեծ շահույթների ակնկալիքով գան Հայաստան:

Հարկային օրենսգրքի վերոնշյալ 2 փոփոխությունները, նախարարի համոզմամբ, ներդրումային միջավայրը բարելավող կարևորագույն քայլեր են:

«Ներդրումներ պակաս են, ոչ թե պակասել են: ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումները կազմում են 17 տոկոս, դա այն մակարդակը չէ, որին ձգտում է մեր կառավարությունը: Մենք խոսել ենք այն մասին, որ 2023-ին պետք է հասնենք ՀՆԱ-ի նկատմամբ 23 տոկոսը գերազանցող մակարդակի: Դա էապես ավելի շատ է, քան այսօր և բազմաթիվ գործոնների հետ է կապված: Այժմ կայուն շրջան է, վստահ եմ, որ ներդրողները իրենց երկարաժամկետ պլանները կազմելիս հաշվի են առնում առաջին հերթին այդ հանգամանքը, նաև ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները՝ արդար ու հավասար մրցակցային պայմաններ, կոռուպցիոն երևույթների էապես կրճատում… Սրանք այն հիմնական չափորոշիչներն են, որոնք ցանկացած ներդրողների հուշում են գալ կամ չգալ տվյալ երկիր: Բոլորս ականատես կլինենք, որ այդ գործոնների ուժով ավելի շատ են լինելու իրականացված ծրագրերը»,- ասաց նախարարը:    

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ