Ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ Հայկ Հարությունյանին սպանել են. ՀՔԾ պետի տեղակալ

am ru
nerka-pahin-himqer-ckan-pndelou--or-hayk-haroutyounyanin-spanel-en-hqc-peti-texakal

Ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ Հայկ Հարությունյանին սպանել են: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նախկին ոստիկանապետի մահը կարող է կապված լինել Մարտի 1-ի գործի հետ, Հովհաննիսյանն ասաց. «Որևէ բան բացառել հնարավոր չէ, հարուցված է քրգործ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ: Ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ սպանություն է եղել: Քրգործով վարույթն իրականացվում է ՀՀ ՔԿ-ի վարույթում: Նման հարցերով առաջարկում եմ դիմել հիշյալ նախաքննական մարմնին»,- ասաց Հովհաննիսյանը՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու:  

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ