Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ներքին քննարկումները կարող են շատ սուր լինել, բայց կասկած չունենաք Հայաստանի և Արցախի միասնականության վրա. Զոհրաբ Մնացականյան

nerqin-qnnarkoumnere-karox-en-sat-sour-linel--bayc-kaskac-counenaq-hayastani-e-arcaxi-miasnakanoutyan-vra-zohrab-mnacakanyan

Պարոն Փաշինյանը և պարոն Բակո Սահակյանն արդեն ասել են, որ մշտապես՝ յուրաքանչյուր բանակցություններից առաջ և հետո մենք աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ես անձամբ շատ սերտ աշխատում եմ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, նաև աշխատում եմ Արցախի նախագահի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Մենք շատ հստակ ձևաչափ ունենք միասին սերտորեն աշխատելու, որն արտահայտում է մեր կառավարության կողմից նշված քաղաքական գիծը, որը վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս բանակցային գործընթացում։ Դուք գիտեք, որ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է։ Հարցը վերաբերումէ  Արցախին, որը սյուբեկտ է, և առանց Արցախի որոշիչ ձայնի մենք առաջընթաց չենք ունենալու», - ասաց նախարարը:

Լրագրողները նաև հարց ուղղեցին, թե այս բանակցություններում եղե՞լ են նրբություններ, որոնց մասին Արցախը տեղյակ չի եղել: Զոհրաբ Մնացկայանը պատասխանեց, որ իրենք ամեն ինչ քննարկում են Արցախի իշխանությունների հետ. «Մենք ունենք մեր հարցերը, մենք ունենք մեր տարբեր մոտեցումները, որտեղ նույնպես Արցախն ունի իր դիրքորոշումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի և Բակո Սահակյանի կողմից։ Մենք այդ ամենը քննարկում ենք»։

ՀՀ արտգործնախարարը նաև հայտարարեց, որ ոչ մեկ չպետք է կասկած ունենա Հայաստանի և Արցախի միասնականության վրա։ «Մեր ներքին քննարկումները կարող են շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե ինչ-որ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայքայում է մեր միասնանակությունը, խորհուրդ կտամ չսխալվել։ Դա արտահայտվել է 1991 թվականից ի վեր, վերջին անգամ՝ 2016 թվականի ապրիլին, որ որևէ մեկը մեր միասնականությունը չպետք է կասկածի տակ դնի։ Մենք ունենք հարցեր, ունենք բանավեճեր և այսպիսին է մեր հասարակությունը»,- ասաց Մնացականյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ