Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Նեթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա

am en
netanyahoun-koc-e-arel-oujexacnel-jnsoume-tehrani-vra

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝  կապված միջուկային գործարքի մասին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարությունների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի շրջանակներում հրաժարվում է կատարել միջուկային գործարքի դրույթները: Իրանը վաղվանից կյանքի կկոչի միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը:

«Այսօր առավոտյան մեզ տեղեկացրել են Իրանի կողմից արված մեկ այլ խախտման մասին, այս անգամ՝ միջուկային զենք ձեռք բերելու ձգտմամբ: Սա զուգորդվում է Իրանի ագրեսիվ գործողություններով միջազգային նավարգնացության և տարածաշրջանի երկրների դեմ, ինչպես նաև Իսրայել պետության վրա հարձակումներ գործադրելու ջանքերի հետ, ջանքեր, որոնք չեն դադարում», - ասել է Նեթանյահուն, ում խոսքերն է մեջբերում վարչապետի գրասենյակը:

«Այժմ Իրանի հետ բանակցելու ժամանակը չէ: Այժմ Իրանի վրա ճնշումն ավելացնելու  ժամանակն է», - ընդգծել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ