Նեյմարը հրաժարվել է «Ռեալ» տեղափոխվելուց

am
neymare-hrajarvel-e-real-texapoxvelouc

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը հրաժարվում է «Ռեալ» տեղափոխվելուց: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Ֆրանսիայի ազգային առաջնության չորրորդ տուրի խաղից հետո ֆրանսիական ակումբի  մարզական տնօրեն Լեոնարդոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք չեն  բանակցի  27-ամյա բրազիլացու համար, քանի որ հենց ինքը՝ Նեյմարը, հայտարարել է, որ չի ցանկանում արքայական ակումբ տեղափոխվել:

Նեյմարը ցանկանում է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալ, որի կազմում հանդես էր գալիս  2013-2017 թթ.: Հիշեցնենք, որ հարձակվողի համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել՝ նրան դարձնելով ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ