Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Նգարվե՜ք, նգարվե՜ք…» տեսարանն այսօր ամբողջական կդառնար, եթե ներկա լինեին Ֆրունզը, Գալյա Նովենցը (տեսանյութեր, լուսանկարներ)

ngarveq--ngarveq-tesarann-aysor-amboxjakan-kdarnar--ete-nerka-linein-frounze--galya-novence-tesanyouter--lousankarner

‹‹Տարիներ շարունակ նա իր հոգու ամենախորունկ ծալքերում իրեն պահեց իր ահռելի տառապանքը ու մեզ տվեց ծիծաղ, խնդություն, իր ձիրքերի լույսը վայելելու անսահման երջանկություն››,- այսպես է ժամանակին արտահայտվել մեծանուն հայ, տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի մասին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:

Սիրված դերասանին սիրում, գնահատում և հարգում են աշխարհի բոլոր հայերը, և ոչ միայն հայեր ը :

Մեծանուն գյումրեցին այսօր կդառնար 89 տարեկան: Ֆրունիզի տարեդարձն այսօր նշվել է ծննդավայրում` միջոցառումների շարքով, որին հետևել է ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսախցիկը:

 

 

‹‹Մեր մանկության տանգոն›› հայտնի ֆիլմի հայտնի դրվագում, որտեղ Ռուբենն ու Վարդուշը որոշում են լուսանկարվել քաղաքային զբոսայգում և հենց այդ պահին նրանց կողքով անցնում է Ռուբենի ընտանիքը, կրտսեր որդին գոռում է՝ ‹‹Նգարվե՜ք, նգարվե՜ք…›› տեսարանն այսօր ամբողջական կդառնար, եթե ներկա լինեին Ֆրունզը, Գալյա Նովենցը և մյուս դերակատարները:

Քաղաքային զբոսայգու այդ հատվածում այսօր կրկին ֆիլմային տրամադրություններ էին, զբոսայգում բացվեց գրեթե նույն լուսանկարչական տախտակը, որտեղ ժամանակին օրերով ֆիլմի նկարահանման բուռն գործողություններ են իրականացվել:

 

 

Գյումրիում էին այսօր սիրված դերասաններ Սամվել Սարգսյանը, ով ֆիլմում Ռուբենի կրտսեր որդու` Գագիկի դերակատարն է և Վարդուշի դերակատար Էլինա Աղամյանը:

Լրագրողների հետ կիսվելիս դերասանուհի Էլինա Աղամյանը  նկատում է, որ  աշխատել է լավագույն դերասանների հետ:

 

 

Տպավորիչ, ֆիլմային ու անմոռանալի հիշողություններ ունի նաև դերասան Սամվել Սարգսյանը:

 

 

Էլինա Աղամյանը շեշտում է, որ մեծերի հետ շատ հեշտ էր աշխատանքը, շատ պարտավորեցնող:

 

 

Դրվագներ, հիշողություններ, Ֆրունզի հայտնի հումորրը կիսելու լավագույն առիթն էր այսօր, երբ խաղընկերները  մեծ հիացմունքով ու հպարտությամբ էին տալիս նրա անունը: Սամվել Սարգսյանը ֆիլմի նկարահանման օրերին հիշում է մի հետաքրքիր դրվագ` նկարահանման տաղավարից հեռու:

 

 

Թե ինչպես կշնորհավորեն իրենց ընկերոջը, հարցին տիկին Էլինա Աղամյանը անչափ սրտառուչ պատասխանեց:

 

 

Այսօր լուսանկարվելու համար հայտնի դեմքերով տախտակի բացումը տեղի ունեցավ Վարդուշի ու Գագիկի ձեռքով: Իսկ լուսանկարվելու համար գյումրեցիները հերթ էին կանգնել:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ