Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը Լիմբուրգի նահանգապետ ՏԻՄ-երի միջև կայուն զարգացման հնարավարությունները

am
niderlandneroum-hh-despane-limbourgi-nahangapet-tim-eri-mije-kayoun-zargacman-hnaravaroutyounnere

Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը մայիսի 21-ին այցելել է Մաաստրիխտ, որտեղ հանդիպում ունեցավ Լիմբուրգի նահանգապետ (Թագավորի հանձնակատար) Թեո Բովենսի (Theo Bovens) հետ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով դեսպանին՝ Լիմբուրգի նահանգապետը նշեց, որ լինելով պատմաբան քաջածանոթ է Հայաստանի պատմությանը և ուրախ է, որ իր ղեկավարած նահանգում հայերը պատմական և օրինակելի ներկայություն ունեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսին ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կայուն զարգացման, աղբահանության բնագավառում լավագույն փորձի փոխանակման և մի շարք այլ բնագավառներում համագործակցության հաստատման հնարավարությունները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լիմբուրգ նահանգում հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպումից հետո դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսի ուղեկցությամբ ծանոթացավ նահանգապետի նստավայրին, ուր 1992թ. ստորագրվել է Եվրամիության հիմնադիր փաստաթղթերից՝ Մաաստրիխտի պայմանագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ