Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Հայաստանը թափանցիկ է ռուս գործընկերների համար. Նիկոլ Փաշինյան

am en ru
nikol-pasinan--armenia-absolutno-prozracna-dla-rossiyskix-partnerov

Երևանի և Բրյուսելի միջև համագործակցությունը լիովին թափանցիկ է Ռուսաստանի համար: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Բրյուսելում ռուսական «Tass» լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում:

«Ես ուզում եմ մի կարևոր բան ասել՝ այս գործընթացում մենք լիովին թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների առաջ», - ասել է նա: «Եվ շատ կարևոր է, որ Եվրամիությունն այս գործընթացում որևէ աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքականության խնդիր կամ պայման չի դնում»:

ՀՀ վարչապետը հավելել է. «Այս համագործակցությունը վերաբերում է միայն Հայաստանի ներքին ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես անցյալ տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո: Բարեփոխումների այս օրակարգը շատ կարևոր է մեզ համար»:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերություններից`ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվայի և Երևանի տնտեսական համագործակցության հետագա զարգացման առաջնահերթություններից է ԵԱՏՄ-ն: «Փաստն այն է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր հիմնական տնտեսական գործընկերը Ռուսաստանն է, Իհարկե, սա մի կողմից լավ է, մյուս կողմից մտածելու տեղիք է տալիս այն բանի շուրջ, որ մենք պետք է հետագայում էլ զարգացնենք այդ հարաբերությունները: Բայց մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ԵԱԵՄ-ի մնացյալ անդամների հետ ևս ապրանքաշրջանառությունը լավ մակարդակի վրա գտնվի, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա լինի », - նշել է Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ