Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը անդրադարձել են վիզաների ազատականացման հարցին

am
nikol-pasinyane-e-donald-touske-andradarcel-en-vizaneri-azatakanacman-harcin

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ արդրադարձ  է եղել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Դոնալդ Տուսկի հետ հանդիպման արդյունքների մասին՝ Փաշինյանը նշեց. «Այսօր Դոնալդ Տուսկի հետ շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել: Անդրադարձել ենք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին: Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանությունների  որդեգրած հանձնառությունը: Հանդիպման ընթացքում խոսեցի ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր՝ ներկայում գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, մասնավորապես ԵՄ աջակցությունը: Հայաստանը հայտնում է իր աջակցությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար»:

Փաշինանը նշեց, որ հանդիպման ընթացքում ընդգծեցի ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայման վերաբերյալ ՀՀ   իշխանությունների քաղաքական հանձնառությունը: Երկուստեք մատնանշվել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը:

«ՀՀ կառավարության գերատեսչությունները ԵՄ համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ մշակել  են համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Այն իմ կողմից ստորագրվել է հունիսի մեկին, ապա արժանացել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ հանդիպման հավանությանը: Անդրադարձանք նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց այս հարցում Հայաստանի շահագրգռվածությունը, հատկապես միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից»,- ընդգծեց Փաշինյանը:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ