Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Նիկոլ Փաշինյանը և Պերճ Սեդրակյանը քննարկել են տարբեր ոլորտներում ՀԲԸՄ-ի ծրագրերի ընթացքն ու նախատեսվող նախաձեռնությունները

am
nikol-pasinyane-e-perj-sedrakyane-qnnarkel-en-tarber-olortneroum-hbem-i-cragreri-entacqn-ou-naxatesvox-naxacernoutyounnere

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և  ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու ծրագրերին։ 

Պերճ Սեդրակյանը նշել է, որ սփյուռքում մեծ խանդավառությամբ են ընդունում հայրենիքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, այդ թվում՝ Հայաստանում արձանագրվող տնտեսական զարգացումներն ու զբոսաշրջության ոլորտում միտումները: ՀԲԸՄ նախագահն ընդգծել է, որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերն ուղղված են հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը և սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը: Նրա խոսքով, իրենց նպատակն է ՀԲԸՄ ծրագրերը դարձնել համահունչ կառավարության ծրագրերին, ինչը կնպաստի դրանց արդյունավետության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի կողմից տարբեր ոլորտներում, մասնավորապես, կրթության, գիտության, զբոսաշրջության, սոցիալական բնագավառներում իրագործվող ծրագրերի ընթացքն ու առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները: Նիկոլ Փաշինյանը և Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաև ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության և այլ հարցերի վերաբերյալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ