Նիկոլ Փաշինյանն Իրան կայցելի փետրվարի վերջին

am en ru
nikol-pasinyann-iran-kayceli-petrvari-verjin

Փետրվար ամսվա վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Իրան այցը տեղի է ունենալու փետրվար ամսվա վերջին: Օրակարգի հետ կապված հարցեր դեռևս չեմ կարող բացահայտել, բայց այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- ընդգծել է Նաղդալյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ