Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

am en ru
nikol-pasinyann-ouxix-eteroum-kpatasxani-qaxaqacineri-harcerin

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ, ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:

Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ like-ել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը ժամը 20.00: Լավ եղեք»,- գրել է Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ