Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Նիկոլայ Պատրուշևն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ և երկկողմ շրջանակներում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները

am
nikolay-patrousen-armen-grigoryani-het-handipmane-kareorel-e-hapk--eatm-e-erkkoxm-srjanakneroum-hay-rousakan-razmavarakan-haraberoutyounnere

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի և Ռուսաստանում բնակվող հայ համայնքի դերակատարությունը։

«Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևը կարևորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաև երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։

Ն․ Պատրուշևը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հայաստանին, Սիրիական ճգնաժամից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։

Կողմերը ընդգծեցին Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ 

Քննարկվեց ԱԽ գրասենյակների միջև կնքված երկկողմ համագործակցության պլանի կատարողականը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսին Երևանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Նմանատիպ նորություններ