Նկարչության միջոցով եմ մտածում. Հայկ Շահինյան

am es
nkarcoutyounn-inc-hamar-aprelakerp-e-hayk-sahinyan

Մանկուց եմ ցանկացել նկարիչ դառնալ, նկարչությունն ինձ համար ուրիշ աշխարհ է։ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասում է նկարիչ Հայկ Շահինյանը ու հավելում, նկարելն իր համար մտքերն արտահայտելու լավագույն միջոցն է:

Սյուրռեալիզմի ու հիպերռեալիզմի ժանրերին նախապատվություն տվող մեր զրուցակիցն անկեղծանում է՝ իրեն հոգուն հարազատ ուղղությունը ռեալիզմն է ու սևի ու սպիտակի հակադրությունը:

«Ռեալիստական ուղղությունների հանդեպ սերս ու հետաքրքրվածությունս անբացատրելի են, դա պարզապես իմ ներսից է գալիս: Հեշտությամբ չեմ ստեղծագործում: Հակված եմ կարծել, որ յուրաքանչյուր արվեստագետի համար դժվար է ստեղծագործելը, նոր երևույթի կյանք տալը»,- ասում է Հայկն՝ ընդգծելով, որ հիմնականում ստեղծագործում է սև-սպիտակ գույներում՝ ստեղծեով գրաֆիկական պատկերներ: «Մնացած գույներն այնքան էլ չմ հավանում. սիրում եմ սևի ու սպիտակի հակադրությունը»։

«Նկարչությունն ինձ համար ապրելակերպ է, ես նկարչության միջոցով եմ մտածում, մտքերս նկարելու միջոցով եմ արտահայտում, այլ կերպ չեմ կարող»,- նշում է երիտասարդ նկարիչը։

Չնայած երիտասրադ տարիքին (Հայկը 22 տարեկան է)՝ խոստումնալից նկարիչը մի շարք ցուցահանդեսների է մասնակցել, ունեցել իր անհատական ցուցահանդեսը, մի շարք ցուցահանդեսներում էլ մրցանակների է արժանացել։

Հայկի կտավները, ինպես մեր զրույցի ընթացքում պարզվեց, գաղտնագրեր են պարունակում, որոնց հեղինակը հենց ինքն է։ «Մանուկ հասակում, երբ դեռ նկարչությամբ չէի զբաղվում, մեծ հետաքրքրություն էի տածում Լեոնարդո դա Վինչիի ստեղծգործությունների հանդեպ, գիտեի, որ նրա կտավները գաղտիքներ ու գաղտնագրեր են պարունակում, դրանք արտասովոր խորհրդավորություն ունեմ։ Ժամանակի ընթացում որոշեցի իմ կտավներում էլ գաղտնագրեր ներդնել, որոնց նշանակությունը միայն ինձ է հայտնի։ Դրանք կապված են տվյալ նկարի հետ։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ դրանց առկայությունը, կստացվեր, որ ցուցադրական բնույթ ունեն»,- նշում է Հայկը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ