Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

 Նման հանձնաժողովը պետք է լինի բազմակուսակցական. քաղտեխնոլոգ՝ Ապրիլյան պատերազմի դրվագները քննող հանձնաժողովի ստեղծման մասին

am
nman-hancnajoxove-petq-e-lini-bazmakousakcakan-qaxtexnolog-aprilyan-paterazmi-drvagnere-qnnox-hancnajoxovi-stexcman-masin

  ՀՀ վարչապետն այսօր ունեցած իր ելույթում ակնարկեց, թե ժամանակն է ստեղծել մի հանձնաժողով, որը պետք է քննի Ապրիլյան պատերազմի դրվագները,  մեղավորներին։

Հիշեցնենք նա ասել էր. «Հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։

Արդյոք ճի՞շտ է նման հանձնաժողովի ստեղծումը  ու  արդյո՞ք այն կարող է լինել  անաչառ, հարցին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասել է.

«Իրական քննություն անցկացնելու մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ այդ հանձնաժողովը լինի բազմակուսակցական, ու նրա կազմում լինեն փորձագետներ, ռազմական փորձագետներ՝ անկախ նախասիրություններից ու անցած ուղուց, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։

Դրանով հանդերձ քաղտեխնոլոգը նաև նկատել է, թե այն քաղաքական նպատակներ  ունի, որովհետև դրանից ելնելով՝ հնչելու են նաև քաղաքական գնահատականներ՝ նախորդ իշխանությունների և գործող իշխանության  հասցեին»։

Լրահոս

Նմանատիպ նորություններ