Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Նոր հրատարակություն՝ Մայր Աթոռում

am
nor-hratarakoutyoun-mayr-atoroum

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը Հայոց Եկեղեցու պատմության ուսումնասիրության համար կարևոր է նկատում սկզբնաղբյուր փաստաթղթերի հրապարակումը «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» մատենաշարի միջոցով:

 

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Մայր Աթոռի հրատարակչությունն օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և Հայաստանի Ազգային արխիվի համատեղ ջանքերով լույս է ընծայել նշված մատենաշարի հերթական Ի հատորը՝ «Ս. Էջմիածինը և հայոց գրերի գիւտի 1500 ու տպագրութեան 400 ամեակների տօնակատարութիւնը 1912-1913 թթ.: Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու» վերնագրով: Հատորը կազմել է Գոհար Ավագյանը, խմբագրել՝ Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

 

 

Հրատարակված վավերագրերը լուսաբանում են այդ տոնակատարության կարևոր դերը հայոց մշակույթի և կրթության զարգացմանը աջակցելու գաղափարի շուրջը հայության համախմբման գործում:

Գիրքն ունի մի շարք հավելվածներ և ցանկեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ