Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Նոր ջրի ուսապարկեր՝ Արցախի դիրքապահներին

am
nor-jri-ousaparker-arcaxi-dirqapahnerin

Թալիշի առաջնագծի համար ջրատար ուսապարկեր գնելու դրամահավաքն արդեն ավարտված է. այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ին տեղեկացրեց «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը:

«Հունվարի 28-ին մեկնարկած դրամահավաքն ավարտել ենք մարտի 15-ին, ինչից հետո հավաքված գումարը փոխանակվել է և գնվել դոլլար, քանի որ ջրի ուսապարկը վաճառվում է միայն դոլլարով։ Բավականին դանդաղ, բայց բանակցել ենք վաճառող կողմի՝ Չինաստանում գտնվող խանութի հետ, ովքեր արել են բավականին զեղչեր և պատվիրվել է 300 հատ ջրի ուսապարկ»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ սկզբում չնայած որոշվել էր գնել նվազագույնը 50 ուսապարկ, բայց հավաքված գումարով ու արված զեղչերով հնարավոր է եղել գնել ավելի քան 6 անգամ ավելի շատ ուսապարկ. «Բացի գնվող 300 հատ ջրի ուսապարկից, դեռևս կա շուրջ 100000 դրամի մնացորդ, որը տեղափոխվել է հաջորդ ծրագիր։ Դրամահավաքն ավարտելուց հետո նույնպես բավականին աշխատանք է կատարվել ոչ միայն չինական խանութի հետ, այլև Globbing հայկական ընկերության հետ, քանի որ բեռնափոխադրումը Չինաստանից Հայաստան ևս բավականին թանկ արժեր։ Արդյունքում «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Գլոբբինգ ընկերությունը եկել են համաձայնության, և օդային առաքումը Հայաստան ընկերությունը կիրականացնի բացարձակ անվճար»։

Դավիթ Թորոսյանը հավելեց, որ այժմ սպասում են խանութի կողմից պատվերի հաստատմանը. «Դրանից հետո մոտ 2-3 շաբաթվա ընթացքում ջրի ուսապարկերը կլինեն Հայաստանում, որից հետո արդեն համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ այցի համար անհրաժեշտ թույլտվություններ և փասթաթղթային ապահովում իրականացնելու համար: Թույլտվությունները լինելուց օրեր անց, անձամբ կհասցնենք ամբողջ բեռը Արցախ և կայցելենք մեր դիրքապահներին»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ