Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Նոր ջրի ուսապարկերը հասան առաջնագիծ (լուսանկարներ)

nor-jri-ousaparkere-hasan-arajnagic-lousankarner

Օրերս Թալիշի առաջնագիծ հասցվեցին նոր ջրի ուսապարկեր, որոնք հնարվորություն կտան զինվորներին մի քանի անգամ ավելի քիչ գնալ ջուր բերելու: Ուսապարկերը ձեռք բերելու համար «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր դրամահավաք, որով նպատակ ունեին գնել նվազագույնը 50 ուսապարկ, սակայն հավաքված գումարը հնարավորություն է տվել ձեռք բերել նախատեսվածից շուրջ տասնապատիկ ավելի:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում, անդրադառնալով դրամահավաքին և ուսապարկերը ձեռք բերելու ողջ գործընթացին, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես օգնել են իրականացնել ամբողջ ծրագիրը. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել դրամահավաքին մասնակցած Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ վստահության և աջակցության համար: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր չեն ունեցել դրամական մասնակցություն, բայց բարոյապես մեզ մեծ աջակցություն են ցուցաբերել դժվարին իրավիճակներում, շորհակալություն ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանին, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին, Արցախի պաշտպանության բանակին` հանձին հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի,  թույլտվություններն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար, ինչի շնորհիվ կարողացանք իրերը մեր զինվորներին հնարավորինս շուտ հասցնել: Նաև շնորհակալություն մեր գործընկեր «Գլոբբինգ» ընկերությանը բեռներն անվճար Հայաստան տեղափոխելու համար և քաղաքացի Կարեն Անտոնյանին Երևանից Արցախ՝ առաջնագիծ, բեռների փոխադրումը սեփական միջոցներով իրականացնելու համար»:

Մեր զրուցակցի խոսքով, կարևորն սյն չէ, թե կոնկրետ ինչ են հասցրել զորամաս կամ առաջնագիծ, առավել կարևոր է այն  հանգամանքը, որ զինվորն ամեն դեպքում զգա հասարակության աջակցությունը. «Զինվորականները՝ զինվորը, սպան, պետք է իմանան, որ քաղաքացիներն իրենց կողքին են և պատրաստ են աջակցել»:

Ինչ վերաբերում է նախապատվությունը ջրի ուսապարկերին տալուն, Թորոսյանն ասաց, որ այն իրականում շատ կիրառելի և անհրաժեշտ է բանակում. «Դրանք հատկապես կիրառելի են շոգ եղանակին և կտրտված ռելիեֆ ունեցող տարածքներում: Այդ ուսապարկերի տարողությունը 3 լիտր է, և այն հնարավորություն կտա օրվա մեջ մի քանի անգամ ավելի քիչ գնալ ջրի»:

Իսկ եղած դժվարությունները հիմնականում վերաբերել են թղթային հարցերին, որոնք  ևս կարողացել են լուծել. «Առաջացած խնդիրների ժամանակ մեզ օգնել են Պաշտպանության բանակի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և հնարավորինս արագ տրամադրել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Իսկ սկզբնական դժվարություններից մեկը տեղեկատվությունը հասարակությանը հասցնելուն էր, որ  մեր նպատակները բարի են և անհրաժեշտ է ռեսուրս հայթայթել: Իսկ այս դեպքում մեր աշխատանքի կարևոր առանձնահատկությունը թափանցիկությունն էր, նվիրվածությունն ու հաշվետու լինելը: Այդ իմաստով այս ծրագրի շրջանակներում դրամահավաքը բավականին հեշտացավ և հավաքվեց մեր նախատեսածից էլ  շատ գումար: Սկզբում մենք նախատեսել էինք նվազագույնը 50 ուսապարկ գնել, որովհետև մենք նախորդ տարի էլ էինք նման բան արել ու այդ ժամանակ մեզ համար այդ արդյունքը հրաշալի էր թվում և առաջին անգամվա համար իսկապես հրաշալի էր, բայց այս անգամ մոտ 10 անգամ գերազանցել ենք մեր ունեցած հաջողությունները»:

Դավիթ Թորոսյանը նաև հավելեց, որ ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի 28-ին և ավարտվել մարտի կեսերին, որից հետո արդեն սկսվել են բանակցությունները չինական ընկերության հետ, որն էլ իր հերթին մոտավորապես 3000-3500 դոլարի զեղչ է արել:

Նշենք, որ ջրային ուսապարկերը սովորական թափաշշերի համեմատ ավելի տարողունակ են, ավելի երկար են պահում ջերմաստիճանը և ավելի հեշտ է օգտագործելը: Ջրային ուսապարկերից օգտվելը չի փակում տեսադաշտը, դրանից օգտվում են խողովակով, որը հանրավորություն է տալիս զինվորին ջուր խմել ամենատարբեր իրավիճակներում, այն նաև բավականին ամուր է և չի վնասվում մարդկային քաշից:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ