Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Նոր մանրամասներ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից

am
nor-manramasner-erek-abovyanoum-texi-ounecac-spanoutyounic

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է հուլիսի 15-ին Աբովյանի թիվ 7 դպրոցի խաղահրապարակում հայտնաբերված սպանված տղամարդու ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նա Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Գևորգյանն է։ Քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշակկան փորձաքննությամբ պարզվել է, որ Վ. Գևորգյանը սպանվել է կրակոցի հետևանքով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, հուլիսի 15-ին, սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Սպանվածի կողքին կար դանակ, արնանման հետքեր և հողաթափ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ