Նոր ներդրումնե՞ր, թե՞ վերաներդրված եկամուտներ

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ 2018թ.-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները (այսուհետ՝ ՕՈՒՆ) 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 50%-ով, Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը իրականացրել է 2017-2018թթ.-ի երեք եռամսյակների համադրելի վերլուծություն: Ինչպես փաստում են տվյալները, 2018թ.-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՕՈՒՆ-ի ծավալների 48.3% աճ է արձանագրվել՝ կազմելով 75.46 մլն ԱՄՆ դոլար նախորդ տարվա 50.88 մլն ԱՄՆ դոլարի համեմատ (տե՛ս գծապատկեր 1): Նշենք, որ 2017-2018թթ. առաջին երեք եռամսյակներում ներդրումների ծավալի ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2018թ.-ի երկրորդ եռամսյակում (8.94 մլն ԱՄՆ դոլար), այսինքն 2017թ. նույն եռամսյակի համեմատ անկումը կազմել էր 69.2%: Իսկ 2018թ.-ի երրորդ եռամսյակի ՕՈՒՆ-ի ծավալը առաջին եռամսյակի համեմատ արձանագրել է 19.8% նվազում:
Գծապատկեր 1. Օտարերկյա ուղղակի ներդրումների դինամիկան 2017-2018թթ. առաջին երեք եռամսյակներում (մլն ԱՄՆ դոլար)[1]
ՕՈՒՆ-ի կառուցվածքի վերլուծությունից (տե՛ս գծապատկեր 2) պարզ է դառնում, որ 2018թ.-ի երրորդ եռամսյակում ներդրումների մեջ հիմնականում գերակշռել է վերա-ներդրված եկամուտը:
Գծապատկեր 2. ՕՈՒՆ-ի կառուցվածքը 2017-2018թթ. առաջին երեք եռամսյակներում (մլն ԱՄՆ դոլար)[2]
Սա նշանակում է, որ ՀՀ-ում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունները նորից են ներդրել իրենց կողմից ՀՀ տարածքում ստացված եկամուտները: Փաստորեն, 2018թ.-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ի 58%-ը հենց բաժին է ընկել վերաներդրված եկամուտներին, 26%-ը՝ փոխկապակցված կազմակերպությունների միջև կիրառվող պարտքի գործիքներին, և միայն մոտ 16%-ը՝ ներդրվել է բաժնետիրական կապիտալում ուղղակի ներդրողի կողմից: Հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ 2018թ.-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ի կառուցվածքում մեծ մասը չեն եղել այսպես կոչված «նոր ներդրումներ», որոնք կատարվել են նոր ընկերությունների կամ անձանց կողմից: Ավելին, ցուցանիշները փաստում են, որ 2018թ. երրորդ եռամսյակի ՕՈՒՆ-ի ծավալը, թեև արձանագրել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 48.3% աճ, իր ծավալային մեծությամբ դեռ զիջում է 2018թ. առաջին եռամսյակի ցուցանիշին շուրջ 19 մլն ԱՄՆ դոլարով: Նաև նշենք, որ ներդրումները ուղղակի ներդրողների կողմից 2018թ.-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրական աճ են արձանագրել:
- Ադրբեջան-Եվրամիություն համաձայնությունը չի կայանում NEW 11 MINUTES AGO
- Հայտնի են չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման ծրագիրն իրականացնող կազմակերպությունները
- Մայրենի լեզվի օր հռչակելը, կներեք, անհեթեթություն է, ծիծաղելի, մեզ համար ամեն օր մայրենի լեզվի օր է. Հենրիկ Հովհաննիսյան
- Ոստիկանները հետապնդել ու բռնել են գազաբալոններ գողացած տղամարդկանց
- Էրդողանի կոշտ ատելությունը և թավշյա սպառնալիքը
- Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
- Ինչպես ենք խոսում մեր մայերենի լեզվով՝ եթերից կամ Ազգային ժողովի ամբիոնից. գնահատում են քաղաքացիները. հարցում (տեսանյութ)
- Airbus-տարածաշրջանային ղեկավար պատվիրակություն այցով կամփոփվեն Հայաստանի ծրագրային առաջարկները
- Բոլթոնի պլանը տապալվո՞ւմ է
- Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի. ՊԲ
- Հայաստանի հետ սահմանամերձ շրջանում Թուրքիան լայնածավալ զորավարժություն է անցկացնում
- Ինքնասպանություն Նուբարաշենի բանտում
- Մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառվի
- Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին կբարձրանա 4-5 աստիճանով
- Ժամանակավորապես դադարեցվել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը
- Հավանության է արժանացել «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը
- Համո Սահյանը գրողներից խանդում էր միայն Վահագն Դավթյանին. այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է
- Արցախի ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանը ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարք չի խոցել
- Մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենանները ՀՀ տարածք կներմուծվել մինչև 2019 թ. մայիսի 1-ը
- Դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում
- Նախատեսվում է ներդնել ընդերքօգտագործողների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ
- Գործարկվել է վահանագեղձի հանգույցների մասին հայալեզու մասնագիտական կայքը
- Իրանում ՀՀ դեսպան Թումանյանն այցելել է «Ազադի» աշտարակի արվեստի և մշակույթի համալիր
- Սպառնալիքներ միշտ կան` ուղղված թե՛ ինձ, թե՛ վարչապետ Փաշինյանին. ԱԱԾ տնօրեն
- Խթանվում է այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում