Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Նոր զորավարժություն Բաքվում` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

am en es
nor-zoravarjoutyoun-baqvoum-adrbejani--vrastani-e-tourqiayi-masnakcoutyamb

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք «Eternity-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին: Տեղեկացնում է ermenihaber.am-ը: 

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ԶՈՒ զորախաղերի կենտրոնում և դաշտային պայմաններում:

Համակարգչային աջակցությամբ ուղեկցվող զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 2-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 6-ը:

Նշվում է, որ վերոհիշյալ երկրների զինված ստորաբաժանումները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված հանձնառություններ են ստանձնելու:   

Լրահոս

Նմանատիպ նորություններ