Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Նորագույն տեխնոլոգիաները հաջողությամբ շարունակում են կիրառվել Հայաստանի պահպանվող տարածքներում

am es
noragouyn-texnologianere-hajoxoutyamb-sarounakoum-en-kirarvel-hayastani-pahpanvox-taracqneroum

Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ նորարարական տեխնոլոգիաները հաջողությամբ ներդրվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում: «Արփի լիճ» ազգային պարկում ավարտվեց ներքին ցանցի ձևավորման աշխատանքների առաջին փուլը, որով պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների մեծ մասը միացան տեսահսկողության միասնական ցանցին: Սա հնարավորություն կտա էականորեն բարձրացնել կապի որակը, հետևաբար նաև, պարկի պահպանության և կառավարման մակարդակը: 

Մեկ այլ պահպանվող տարածքում՝ «Դիլիջան» ազգային պարկում, գործարկվել են 12 նոր, on line տեսախցիկներ, որոնք այսուհետ կհսկեն պարկ մտնող մի շարք ճանապարհներ՝ ապահովելով պահպանվող տարածքի որոշակի հատվածների շուրջօրյա տեսահսկումը: 
Այս աշխատանքը ևս շարունակական է և առայժմ կատարվել է առաջին փուլը: Նախատեսվում է պարկի բարձր ռիսկային բոլոր տարածքներում ունենալ ժամանակակից տեսահսկման համակարգեր, որոնք կներառեն on line տեսախցիկներ, անօդաչու սարքեր, ֆոտոթակարդներ և այլն:

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է աջակցել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ նոր տեխնոլոգիաների կիրառումն էլ ավելի արդյունավետ դարձնելու և ավելացնելու ուղղությամբ: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ