Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Նորընտիր պատգամավորներն ու իրենց մանդատները (ֆոտոշարք)

am en ru es
norentir-patgamavornern-ou-irenc-mandatnere-fotosarq

Այսօր դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստացան իրենց պատգամավորական մանդատները:

Արարողությունը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Առաջին անգամ պատագամավորներն իրենց մանդատները ստացան ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից, այլ համակարգչային վիճակահանությամբ ընտրված 28 ընտրողներից: Ինչպես ասում են, ժողովրդից՝ ժողովրդի ընտրյալներին:

Հիշեցնենք, Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, դրանով դառնալով խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացավ 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։

Նկատենք, որ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։

Այսպիսով, 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ