Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Նորոգվում է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ճանապարհի ձախակողմյան հատվածը

am
norogvoum-e-erean-sean-ijean-hay-adrbejanakan-sahman-janaparhi-caxakoxmyan-hatvace

Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ