Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Նորություններ՝ PicsArt-ում

noroutyounner-picsart-oum

Լուսանկարների խմբագրման հայկական ծրագիրը՝ PicsArt-ը, հայտնի է ողջ աշխարհում: Հավելվածից օգտվում են բոլոր նրանք, ովքեր հաճախ են խմբագրում իրենց լուսանկարները, կիսվում դրանցով սոցցանցերում և հետևում են ոլորտի նորություններին ու թարմացումներին:

Երևանում ընթացող WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովին ներկայացել էր նաև PicsArt-ը: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Քրիստին Թինսլին նշում է, որ ծրագրից օգտվողները շատ են, իսկ նրանց շրջանում մեծ թիվ են կազմում 35 տարեկանից ցածր անձինք, «չնայած հավելվածը հարթակ է ամենքի համար»:

«Կարող ես լինել ցանկացած տարիքի և օգտագործել PicsArt-ը, կիսվել քո գրանցած արդյունքներով ցանկացած հարթակում՝ Facebook, Instagram, WhatsApp: Սոցիալական մեդիայի յուրաքանչյուր գործիք օգտագործելիս կարող եք ձեր պատմությունը սկսել PicsArt-ում»,- նշում է մեր զրուցակիցը:

Քրիսթինը ասում է, որ հավելվածից օգտվողները միայն հայերը չեն. օգտատերերը սփռված են ողջ աշխարհում: «Հայերը մեր օգտատերերի շրջանում միջին քանակ կազմում: Մեր օգտատերերի մեծ մասը Եվրոպայից է, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից: Նրանք տարածված են ողջ աշխարհում»:

Նոր նախագծերի ու ծրագրերի մասին խոսելիս Քրիսթինը նշում է, որ մշտապես են աշխատում այդ ուղղությամբ: «Այժմ աշխատում ենք տեսանյութերի խմբագրման գործառույթի ուղղությամբ: Մոտակա ամիսների ընթացքում ունենալու ենք տեսանյութերի խմբագրման հրաշալի հավելված: Այն մարդկանց հնարավորություն կտա մի քանի գործողությամբ պրոֆեսիոնալ կերպով խմբագրել տեսանյութը: Ուստի, պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ, պետք է պարզապես բացել ծրագիրը, և այն մի քանի գործողությամբ հրաշալի տեսք կհաղորդի տեսանյութին»,- նշում է մեր զրուցակիցը:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ