Վահագն Դավթյան - Ռեքվիեմ

Դեր-Զորի քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եվ արշալույսի խաղաղության մեջ
Սուլում էր մահվան անմահ նվագներ:

Կարդալ Ամբողջը

Նույնիսկ հուսադրող նշույլներ չկան, որ Ադրբեջանը կհրաժարվի պատերազմի քարոզից. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

nouynisk-housadrox-nsouylner-ckan--or-adrbejane-khrajarvi-paterazmi-qarozic-arcaxi-mip-tesanyout

Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների, գալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների և ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ը խոսել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։

«Միայն այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունը չի մասնակցում բանակցություններին, արդեն իսկ նշանակում է, որ դրանք ներառական չեն: Արցախի բնակիչների ձայնն ու քվեն ներկայացված չեն բանակցություններում: Այստեղ, բնականաբար, խախատումներ կան: Սա բավական քաղաքականացված հարց է, բայց հակամարտությամբ պայմանավորված բազմաթիվ այլ խախտումներ ևս մենք ունենք: Այն հանգամանքը, որ Ադրբեջանում առկա է հայատյացության քաղաքականություն, ինչի թիրախը բոլոր հայերն են, բավական լուրջ սպառնալիքներ է առաջացնում հատկապես Արցախի բնակիչների կյանքի, անվտանգության և մի շարք այլ իրավունքների համար, իսկ դրանց ականատես եղանք 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ»,- նշեց Բեգլարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ վերոնշյալով միայն չեն սահմանափակվում Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները. «Շարունակական այլ խախտումներ ևս կան՝ կրկին պայմանավորված Ադրբեջանի վարքով: Դրանցից են, օրինակ, սոցիալ-տնտեսական իրավունքները, երբ հազարավոր հեկտար հողատարածքներ Ադրբեջանի պատճառով չեն կարողանում բավարար չափով մշակվել կամ ոռոգովի դարձնել, այդ թվում հայտնի Սարսանգի ջրերի բաշխման հարցը: Այլ հարցեր էլ կան, օրինակ՝ ազատ տեղաշարժի վերաբերյալ՝ հայտնի «սև ցուցակները» հիշենք... Սա նշանակում է, որ օտարերկրացիների իրավունքներն էլ են խախտվում: Օդանավակայանի գործարկման խնդիր ունենք. մենք պետք է կարողանանք գործարկել օդանավակայանը: Սա անմիջականերոն խախտում կամ սահմանափակում է մեր իրավունքները»։

Արցախի ՄԻՊ-ը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյո՞ք հայ և ադրբեջանցի ժողովուրդն այսօր պատրաստ է խաղաղության: Բագլարյանը, մասնավորապես, նշեց. «Մենք ավելի ենք պատրաստ խաղաղության, քան Ադրբեջանի հասարակությունը: Դա միանշանակ է: Բայց քանզի հակամարտությունը միշտ առնվազն երկու կողմ է ունենում, ուստի միշտ խաղաղության պետք է պատրաստ լինեն բոլոր կողմերը: Իսկ եթե մի կողմը չի պատրաստվում խաղաղության, այլ պատրաստվում է պատերազմի, հակառակ կողմը պարզապես չի կարող խաղաղության պատրաստվել »:

Այնուամենայնիվ, հակամարտության վերջնական լուծման հարցում մեր զրուցակիցը լավատես չէ՝ հատկապես Ադրբեջանի քաղաքականության պատճառով. «Եթե այդ հեռանկարները տեսանելի լինեին, ապա դա հնարվոր կլիներ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվեր պատերազմի ու հայատյացության քարոզից: Բայց դրա համար հուսադրող նշույլներ իսկ չկան: Ադրբեջանը հետևողական է իր հայատյաց քաղաքականության հարցում, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում հակամարտությունը չի կարող կարգավորել»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ