Նովոսիբիրսկում փլուզվել է երկհարկանի շենքի պատը. զոհեր կան

am ru
novosibirskoum-plouzvel-e-erkharkani-senqi-pate-zoher-kan

Նովոսիբիրսկում փլուզվել է վերակառուցվող երկհարկանի շենքի պատը, փլատակների տակ մի քանի մարդ է հայտնվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստիին՝ վկայակոչելով  տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակին:

Նախնական տվյալներով՝ մեկ աշխատող մահացել է, մյուսը հոսպիտալացվել է, գտնվում է ծանր վիճակում:

Ավելի ուշ նախարարությունից հայտնել են, որ ևս մեկ աշխատողի դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը հաստատել է Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը:

Վերջինս նշել է, որ մահացածների ինքնությունը հայտնի է, իշխանություններն այժմ կապ են հաստատում իրենց հարազատների հետ:

Այժմ փրկարարները փլատակների տակ փնտրում են հինգերորդ աշխատակցին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ