Հայաստան է ներկրվել 1502 տոննա թուրքական լոլիկ

noyember-amsva-tvyalnerov-hayastan-e-nerkrvel-e-1849-tonna-lolik--oric-1502-e-tourqiayic

Հայկական շուկայում թուրքական լոլիկ է վաճառվում: Ի՞նչ ճանապարհով է այն ներկրվել և արդյոք անվտա՞նգ է.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից պատասխանելով ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցին, տեղեկացնում են, որ տարվա սկզբից մինչև նոյեմբեր Հայաստանի Հանրապետություն է ներկրվել է 1849 տոննա լոլիկ, որից 1502-ը՝ Թուրքիայից:

Ինչ վերաբերում է թուրքական լոլիկի անվտանգությանը և հնարավոր ռիսկերին, ծառայությունից տեղեկացնում են, որ Թուրքիայից ներկրվող լոլիկի յուրաքանչյուր խմբաքանակ համարվում է բարձր ռիսկայնություն ունեցող, պարտադիր տարվում է լաբորատոր փորձաքննության:

Նաև նշվում է, որ եթե որևէ խախտում է հայտնաբերվում, ապա ներմուծումն արգելվում է:
Մեզ նաև փոխանցեցին, որ բոլոր խմբաքանակները՝ առանց փորձաքննության, երկիր չեն մտնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ