Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նոյեմբերի 8-ին ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի

am
noyemberi-8-in-azat-e-arcakvel-421-datapartyal--oric-20-e-otarerkrya-qaxaqaci

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Ըստ նոր տվյալների ազատ են արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 23 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 30, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 13, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 53, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 12, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 26, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 22, «Սևան» ՔԿՀ-ից՝ 138, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 48, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 43, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 13:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ