Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Նոյեմբերի սկզբին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը

am es
noyemberi-skzbin-ereanoum-kkayana-hapk-xv-liagoumar-niste

Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ դա լինելու է ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որ անցկացվելու է ՌԴ տարածքից դուրս։

 

«Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը և իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ ևս»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ