Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին այցելեցին Ռամկավար Ազատական կուսակցութեան Գերագոյն խորհուրդի անդամները

am en es ru
nsott-aram-a-katoxikosin-aycelecin-ramakavar-azatakan-kousakcoutean-geragoyn-xorhourdi-andamnere

Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 5 Յուլիս 2019-ին, Պիքֆայաի Ս. Աստուածածին Վանքին մէջ, հանդիպում մը տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետին եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Գերագոյն Խորհուրդի ներկայացուցիչներուն միջեւ: Գերագոյն խորհուրդի կազմէն ներկայ էին՝ Երուանդ Ազատեան, Յակոբ Վարդիվառեան, Դոկտ. Հրաչ գույումճեան եւ Արտաւազդ Մելքիսեդեկեան:

Շուրջ երկու ժամ տեւող հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Հայաստանը, Սփիւռքը եւ ընդհանրապէս մեր ազգը յուզող ներկայ հարցերն ու տագնապները մասին:

Յայտնենք, որ Երուանդ Ազատեան եւ Յակոբ Վարդիվառեան նաեւ իրենց մասնակցութիւնը բերին Անթիլիասի Մայրավանքէն ներս, Նորին Սրբութեան նախաձեռնութեամբ ու նախագահութեամբ տեղի ունեցած հայ մամուլի համահայկական համագումարին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ