Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի անհամամասնությունը սպառողական զամբյուղի հետ

nvazagouyn-asxatavarci-ou-kensatosaki-anhamamasnoutyoune-sparoxakan-zambyouxi-het

Երկրում տեղի ունեցող ակտիվ քաղաքական զարգացումների համապատկերում հասարակությունը սպասում է տնտեսական հարթակներում որոշակի տեղաշարժերի` դրանք կլինեն ներդրումների աշխուժացման տեսքով, նոր հարկատեսակների վարչարարությամբ, թե հակառակը` մեղմամբ: Կամ առաջնային սպառման շուկայում էժանացումներ կլինեն, թե՞ ոչ, հասարակություն դեռ սպասում է:

   Այն, որ մեզանում դեռևս խնդիր է սպառողական զամբյուղի սպասարկումը, դա փաստ է: Շիրակի մարզը ‹‹չեմպիոն›› է նաև աղքատության բարձր ցուցանիշովԳնային ինչպիսի՞ պատկեր է առաջնային սպառման շուկայում, և թե՞ որքանով է այն համապատասխան պարենային զամբյուղի կշռին` փորձել է պարզել ՀԱՅ ՁԱՅՆ  լրատվականը:

   Գյումրու մեր թղթակիցը պարենային ապրանքների շուկայում անցկացրել է հետազոտություն, ըստ որի, փաստում ենք, որ Գյումրիում  գներն այսպիսին են.  հաց`1 հատ 110-120դ, Լոռի պանիր` 1կգ 1900դ, կարտոֆիլ`1կգ 290դ, ձու` 1 հատ 65-70դ, բուսական յուղ` լ 750դ, ալյուր` 1կգ 260դ, մսի պահածո` 1կգ 2286դ, շաքարավազ` 1կգ 290դ, մակարոն` 1 կգ 320դբրինձ` 1կգ 480դհնդկաձավար` 1 կգ  380դոսպ` 1 կգ 550դհաճար` 1կգ 370դ, բանան` 1կգ 800դ, խնձոր` 1կգ  400դ:

   Սա առաջնային սպառման շուկայի գներն են, իսկ, թե ինչպիսի՞ն է  նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի  համամասնությունը սպառողական զամբյուղի հետ,  ՀԱՅ ՁԱՅՆ-ն այս թեմայով զրուցեց տնտեսագետ, ֆինանսիստ Էլզա Գինեցյանի հետ:

   

Սպառողական զամբյուղում ներառված են մարդու առողջության համար անհրաժեշտ պարենի և ծառայությունների սահմանված նորմատիվային քանակը: Նկատենք, որ սպառողական զամբյուղում ներառված են ոչ միայն պարենային ապրանքներն, այլև ոչ պարենային ապրանքատեսակներն ու ծառայությունները: Իսկ նվազագույն աշխատավարձը մեր երկրում 55.000 դրամի շեմից դեռ չի բարձրանում:

‹‹2017թ-ի չորրորդ եռամսյակը համեմատենք 2016թ-ի հետ, կտեսնենք, որ 2016թ-ի համեմատ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 57.417դ. է եղել, որը 4,9% աճել է: Եվ եթե համեմատենք 2018թ-ը 2017-ի հետ, ևս կտեսնենք, որ զամբյուղի արժեքը աճել է. 2018թ-ի չորրորդ եռամսյակի կտրվածքով կազմել է 61.113դ, 2017թ-ի 57.417դ-ի համեմատությամբ աճել է 6,4%-ով:

  Սպառողական զամբյուղն անընդհատ աճել է և, եթե մենք վերլուծություն անենք հարկված նվազագույն աշխատավարձի հետ, ապա մեզ կթվա, թե պարենային զամբյուղի հետ համեմատած՝ նորմալ է: Սակայն ոչ թե պետք է միայն համեմատենք նվազագույն աշխատավարձի հետ, այլև կենսաթոշակների հետ: Այսինքն՝ գործազրկությունը բավականին բարձր ցուցանիշ ունի Հայաստանում, մենք այս ամենը համեմատում ենք, ոչ թե նվազագույն աշխատավարձի հետ, այլ՝ նաև  կենսաթոշակի հետ››,- բացատրում է տնտեսագետը:

 

/Ինֆոգրաֆիկան տրամադրել է Էլզա Գինեցյանը/

Կենսաթոշակի նվազագույն նիշը 2019թ-ից բարձրացավ մի քանի տոկոսով, բայց սա չի կարող բերել հավասարակշռության կենսաթոշակառուների ծախսերի  և սպառողական զամբյուղի միջև, մանրամասնում է տնտեսագետը. ‹‹Նվազագույն կեսանթոշակը հիմա կազմում է 25.500դրամ, որով ենթադրաբար պետք է կարողանայինք մեր ծայրահեղ աղքատության շեմը հաղթահարել, բայց երբ մենք նայում ենք 2019թ-ի առաջին եռամսյակի պարենային զամբյուղի ընդհանուր քանակը, տեսնում ենք, որ ամսական կտրվածքով, պարենային զամբյուղի արժեքը կազմում է 35.910 դրամ և դա իրենից ենթադրում է, որ  ծայրահեղ աղքատներ չպետք է լինեն: Նոր կառավարության կենսաթոշակների բարեփոխման արդյունքում այսօր կենսաթոշակը կազմում է  25. 500դ, նախկին` 16.000դրամ, 21,500դրամ, 19, 000 դրամի փոխարեն››:

  Հարկային օրենսգրքի փոփոխութուններն այս պահին ԱԺ-ում են և, եթե փոփոխությունները հաստատվեն, ապա ակցիզային հարկատեսակով հարկվող ապրանքերի գները կբարձրանան, մտահոգություններ ունի մասնագետը, իսկ այս գործընթացն անմիջապես հայելային արձագանք կունենա սպառողական զամբյուղի վրա:

  Հավելենք, որ սպառողական զամբյուղում, բացի պարենային ապրանքատեսակներից ընդգրծված են նաև կոմունալ ծառայությունների սպասարկման վարձավճարները, մշակութային օջախներից օգտվելու ծախսերը և այլն. ‹‹Մենք շատ լավ գիտենք, որ եթե մարդը թերսնված է, ինքը կնախընտրի բավարարել սնվելու անհրաժեշտ քանակը, որից հետո միայն օգտվել այլ սննդամթերքներից››,-ընդգծում է Էլզա Գինեցյանը:
 

   Սպառողական զամբյուղի սպասարկումը հեղափոխությունից հետո էլ դեռևս շարունակում է տնտեսական օրակարգոմ մնալ ամենաառաջնայինը, քանի որ աղքատության ցուցանիշն ազդում է տնտեսական մյուս բոլոր ցուցանիշերի վրա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ