Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ո՛չ նախարարությունում, ո՛չ ԱԺ-ում վեթթինգի մասով կոնցեպտուալ փաստաթուղթ չկա. նախարար

am
oc-naxararoutyounoum--oc-aj-oum-vettingi-masov-konceptoual-pastatouxt-cka-naxarar

Այս պահին ո՛չ նախարարությունում, ո՛չ ԱԺ-ում վեթթինգի մասով որևէ կոնցեպտուալ փաստաթուղթ չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարն ընդգծեց, որ իրենք նոր են սկսում աշխատանքները, մշակում են՝  հայեցակարգային մոտեցումներ հռչակելով և դրանից բխող օրենսդրական փոփոխություններով:

Բադասյանը նշեց, որ այս գործընթացում տերմիններ օգտագործելիս պետք է շատ զգույշ լինել, որպեսզի հասարակությանը ճիշտ ազդակներ ուղարկվեն: «Վեթթինգի մասով ես հայեցակարգ և հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել, չկան: Կա կարգապահականի նոր հիմքեր սահմանելու ցանկություն, և նոր հիմքերով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որից հետո քննարկվի ԲԴԽ-ում»,- ասաց նախարարը:

Նախարարը հավելեց, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը պետք է քննարկվի ԲԴԽ-ում:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ