Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Օձերի հնարավոր խայթոցների դեպքում երևանյան բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ հակաթույնով

am
oceri-hnaravor-xaytocneri-depqoum-ereanyan-boujhastatoutyounnern-apahovvac-en-anhrajest-hakatouynov

Ամռան տարեշրջանին բնորոշ են սողունների՝ առավելապես օձերի ակտիվ տեղաշարժերը: Հաշվի առնելով այն փաստը, որ ամառային ամիսներին մարդաշատ են նաև մայրաքաղաքի ու քաղաքամերձ տարածքների այգիներն ու պուրակները, կանաչ գոտիներն ու բացօթյա տարածքները, Երևանի քաղաքապետարանը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն՝ հնարավոր հետևանքներից խուսափելու նպատակով: Այդուհանդերձ, մայրաքաղաքի բուժհաստատությունները ապահովված են անհրաժեշտ քանակի հակաթույնով: Օձի խայթոցի պարագայում տուժողին հարկավոր է անհապաղ տեղափոխել մոտակա բուժհաստատություն: Ի դեպ, տուժողներին մայրաքաղաքի հիվանդանոցներում բուժօգնություն կցուցաբերվի նաև հանգստյան և տոն օրերին՝ շուրջօրյա:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ