Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Օդաչու, բժիշկ, ոստիկան. զովասարցի փոքրիկների երազանքները (տեսանյութ)

odacou--bjisk--ostikan-zovasarci-poqrikneri-erazanqnere-tesanyout

Եթե այսօր մայրաքաղաք Երևանում կյանքն արագ տեմպերով է առաջ ընթանում, ապա հանրապետության շատ գյուղերում մարդիկ նույնիսկ չեն էլ երազում կենցաղավարության համար նախատեսված նորամուծությունների մասին: Նրանք փորձում են հարմարվել ու ապրել այն ամենով, ինչ ունեն ու ինչ հնարավոր է ձեռք բերել: Այդպիսի մի գյուղ է Արագածոտնի մարզի Զովասար համայնքը, որտեղ դժվարություններն ու առօրյա հոգսեր հոգալը դժվար է, անհարմար, բայց մարդիկ սիրով են ապրում իրենց գյուղում, քանի որ սիրում են իրենց բնակավայրն, իսկ այստեղ մաքուր օդն ու չքնաղ բնությունը ոչնչի հետ փոխլ չեն ուզում:

Գյուղական համայնքներում, ի տարբերություն, մայրաքաղաք Երևանի, մինչև մութն ընկնելը տներում ոչ մի երեխա չես տեսնի. բոլորը դրսում են՝ ֆուտբոլ, պահմտոցի, բռնոցի են խաղում: Այսպիսին է երեխաների առօրյան՝ առանց համակարգիչների ու վերջին սերնդի սմարթֆոնների, որոնք նրանց համար հետաքրքիր էլ չեն:

Նշենք, որ Զովասար գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ-արմտյան Լանջին: Գյուղի բնակիչների նախնիներն այստեղ են  գաղթել Սասունի գյուղերից։

 

Առավել մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում. 


 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ