Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը ստացավ իր էկզեկվատուրան

am
odesayoum-hayastani-glxavor-hyoupatose-stacav-ir-ekzekvatouran

Մայիսի 17-ին Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում ստացավ Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Պաշտոնական փաստաթուղթն Ուկրաինայի ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության գլխավոր տնօրեն Վոլոդիմիր Շկուրովի և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի ներկայությամբ գլխավոր հյուպատոսին հանձնեց հյուպատոսական ծառայության գլխավոր վարչության փոխտնօրեն Վալերիյ Լոբաչը:

Արարողությանը շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Գևորգ Պետրոսյանը։ Հայ դիվանագետը ներկաներին վստահեցրեց, որ իր իրավասության ներքո գտնվող հյուպատոսական տարածաշրջանում կիրականացնի 1963 թվականի Վիեննայի՝ Հյուպատոսական կապերի մասին կոնվեցիայով նախատեսված գործառույթներն՝ ի պաշտպանություն այդ մարզերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի, ինչպես նաև՝ միջոցներ կձեռնարկի Հայաստանի և տարածաշրջանի միջև կապերի և գործակցության ընդլայնման ուղղությամբ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ