Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը կքննարկվի այսօր

am en ru
odkb-obsudit-vopros-naznacenia-predstavitela-belarusi-na-post-genseka-17-maa

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վալերի Սեմերիկովը:

Վերջինս նշել է, որ մայիսի 17-ին տեղի կունենա ՀԱՊԿ-ի մշտական ​​խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում կքննարկվի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Կնախապատրաստվեն այն առաջարկությունները, որոնք կհնչեն ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: «Այնտեղ էլ կկայացվի համապատասխան որոշումը», - ասել Սեմերիկովը:

Սեմերիկովի խոսքերով, քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումը:

Նա հիշեցրել է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու հերթն անցնում է Բելառուսին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ